Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան. «Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեությունը արդյունավետ չէ». Ա1+

Ապրիլ 12,2021 18:12

Ա1+. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը։

Հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որևէ մեկի հետ հրաժարվելու հարցը չի համաձայնեցրել, հրաժարվել է, որովհետև  արդեն վաղուց այդ խորհրդում անելիք չէր տեսնում․ «Ես չգիտեմ՝ ովքեր են հրաժարական տվել կամ չտվել, ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց, նույնիսկ նախորդ նիստին չեմ գնացել որովհետև իմ մեջ կայացրել էի որոշում չգնալ։ Խորհրդի գործունեությունը արդյունավետ չէ։ Նախանցած նիստի ժամանակ, երբ հասկացանք, որ անընդհատ ճգնաժամ է, չենք կարողանում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն անել, որոշեցի, որ այնտեղ լինելն անիմաստ է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930