«Երկրին պրոֆեսիոնալ բանակ է պետք, որովհետեւ 5 տարի անց խնդիր ենք ունենալու։ 5 տարի անց Ռուսաստանը դուրս է գալու։ Մենք չգիտենք Թուրքիայի եւ մյուսների դերը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ նկատի ունենալով, որ հինգ տարի անց Ռուսաստանն իր խաղաղապահներով այլեւս չի լինի Արցախում։
«Դրոշ տնկելով այլեւս հարց չի լուծվելու, պատրաստ պետք է լինենք»,-նշեց Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր հայտարարություններով փաստում է, որ հինգ տարի անց չի համաձայնի ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը․ «Ինչո՞ւ պետք է համաձայնի»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայաստանյան պաշտոնյաների՝ Թուրքիայի հետ խոսելու պատրաստակամության մասին հայտարարություններին՝ Սամվել Բաբայանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն չենք կարող ունենալ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ