Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալների «պագոններ» ունեցողներին ո՞նց բացատրես»․ Սամվել Բաբայանը՝ 10%-ով պայթած «Իսկանդերի» մասին

Ապրիլ 12,2021 16:53

«Առաջնահերթ՝ ես չեմ ուզում հաստատել՝ կիրառվե՞լ է, թե ոչ, բայց սա դնենք մի կողմ։ Բացատրեմ, որ ամեն հրթիռ ունի անձնագիր եւ ամեն տարի ստուգում է անցնում։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ, այդ թվում՝ հակահետեւակային»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․ պատերազմում «Իսկանդեր», ի վերջո, հայկական կողմից կիրառվե՞լ է, թե ոչ։ «Եթե իրենց ասելով կրակել են, ապա չգիտենք՝ ո՞ր հրթիռով եւ ինչի՞ դեմ։ Եթե հետեւակի դեմ են օգտագործել, ապա հրթիռը օդում բացվում է, եւ որոշակի տարածությունում պայթում փոքր ռումբերի նման»,-պարզաբանեց Բաբայանը։

Ապա նշեց․ «Գուցե ամպ է եղել, մի հատ ռումբ ես տեսել, որ ասում ես տասը տոկոսով է պայթել, բայց դա հրթիռ է, դա է ձեւը։ Գեներալների «պագոններ» ունեցողներին, որոնք քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը տասը տոկոսով է պայթել, չեն հասկանում, որ բեկորային է խփել, եւ դա այդ ձեւ է ցույց տալու, ո՞նց հասկացնենք, կարո՞ղ եք բացատրել։ Դա իրենք են ասում, որ իրենք իրենց տեղում չեն։ Իրենք իրենց բերանով ասում են»։

Ըստ Սամվել Բաբայանի՝ անթույլատրելի էր առհասարակ «Իսկանդերի» թեման հանրայնացնել, որովհետեւ հայկական կողմն, ըստ փաստաթղթի, այն կիրառելու իրավունք է ունեցել միայն ՀՀ-ի տարածքի համար։

Հիշեցնենք՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն է պնդել, որ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառվել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քննադատության թիրախում էր, երբ ասել էր, թե «Իսկանդերը» տասը տոկոսով է պայթել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930