Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհետ կորած զինվորի ծնող. «Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»

Ապրիլ 12,2021 16:45

Անհետ կորածների ծնողները կրկին կառավարության շենքի առջեւ են։ Նրանց մի մասն այս պահին դեռ կառավարության շենքում է։ Ըստ տեղեկությունների՝ նրանք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։

Շենքի առջեւ ծնողներից մեկը Aravot.am-ին ասաց. «Արդեն յոթ ամիս է՝ կառավարության, ՊՆ-ի եւ իշխանության այլ մարմինների շենքերի առջեւ ենք, բայց մեր զավակների հարցը այդպես էլ չի լուծվում։ Ամեն տեղ խաբում են, համոզում, բայց մենք մեր գործողությունները շարունակելու ենք։ Եթե պետք լինի՝ գիշերներն էլ այստեղ կանցկացնենք։ Պետք լինի՝ շենքերն էլ կայրենք, այնքան ժամանակ՝ մինչեւ մեր զավակների հարցերը լուծվեն։ Չի կարելի այդքան խաղալ մեր հույզերի, մեր զգացումների հետ։ Մենք կորցնելու ոչինչ չունենք այլեւս։ Իրենք ունեն կորցնելու բան ու թող իրենք մտածեն ու անհանգստանան։ Օր ու դադար չենք տալու»։

Մայրերից մեկն ասաց. «Որեւէ մեկը անհետ կորածների, զոհվածների, գերի ընկածների հստակ թիվ լսե՞լ է, թե՞ ոչ։ Ոչ ոք չգիտի այս հարցերի պատասխանը։ Մեզանից յուրաքանչյուրը իր մեջ հույս է փայփայում, որ անհետ կորած իր զավակը կամ հարազատը այնուամենայնիվ գերի է ընկել, այլ ոչ թե զոհվել է։ Անձամբ ես այդ հույսով եմ ապրում։ Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930