«Այ երբ բոլորդ անկեղծ կլինեք եւ կխոստովանեք, թե 92թ․-ին ոնց եք ազատագրել Շուշին, հենց մի անգամ ճիշտն ասեք․․․նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․ նոյեմբերին ի վերջո ինչպե՞ս Շուշին անցավ հակառակորդի վերահսկողությանը։
«Իրենք ճիշտը չեն ասում։ Ասում են, թե ա՜յ՝ դատում են Շուշիի հերոսներին․․․բայց այդ մարդիկ Շուշիի հետ կապ չունեն»,-նշեց Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ Շուշիի համար եւ 44-օրյա պատերազմում առհասարակ չեն արել որեւէ ռազմական օպերացիա, որը կհակադրվեր հակառակորդին, հնարավորություն կտար կամք թելադրելու։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ