Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը ոչ մի հրաման չի տվել․ Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել»․ Սամվել Բաբայան

Ապրիլ 12,2021 16:18

«Նման կերպ արտահայտվողներին թող հրավիրեն դատարան, պատասխան տան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե 2020թ․-ի պատերազմի ժամանակ իր հրամանով է հարավային ուղղությամբ իրականացվել «Լելե Թեփե» (Վարազաթումբ) բարձունքի անհաջող հետբերումը՝ պատճառ դառնալով հարյուրավոր զինվորների մահվան եւ մեծաքանակ զինտեխնիկայի կորստի։

«Հայց եմ ներկայացրել դատարան եւ չեմ թողնի, որպեսզի որեւէ մեկն այլեւս արտահայտվի եւ ապացույց չներկայացնի»,-նշեց Սամվել Բաբայանը։

Հարցին, թե առհասարակ որեւէ ռազմական գործողություն նախաձեռնե՞լ է պատերազմի ժամանակ, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Վերջին ամսում նախաձեռնել եմ Շուշիի օպերացիայի՝ Սղնախ գյուղը կտրելու օպերացիան, որպեսզի չկարողանան Շուշի անցնեն, բայց գիշերը զորամասերը հրաժարվել են մասնակցել ինչ-ինչ պատճառներով։ Դա էլ եմ ներկայացրել՝ խորհրդակցության տեսագրությամբ, ովքեր են մասնակցել եւ թե ով է հրաժարվել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բանակի ղեկավարությունն ինչպե՞ս է արձագանքել իր առաջարկներին։ Բաբայանը պատասխանեց, որ չեն առարկել, բայց չեն էլ իրականացրել․ «Անունները․․․բանակը կոլխոզի ժողով չի։ Բանակն ունի հրամանատարներ։ Երբ ասում են, թե այս կամ այն հրամանատարներին եկան ու կարգադրեցին բունկերից դուրս գալ, սուտ են ասում։ Բոլորը ստում են։ Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել։ Ինքն է հրամանատարը եւ ինքն է որոշողը։ Եթե համաձայն չեն, թող Ջալալ Հարությունյանին հրավիրեն հարցաքննության․․․ասում են՝ երեք օր գնացի, հետո չթողեցին մտնել․․․բա հարց չի ծագո՞ւմ՝ ո՞վ չթողեց մտնել։ Հայաստանից հրաման եկա՞վ։ Հայաստանն այնտեղ ոչ մի հրաման չի տվել։ Շտաբը ղեկավարել է Ջալալ Հարությունյանը, հետո՝ Միշիկը։ Որեւէ մեկն առանց այդ անձերի հարց չէր կարող լուծել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930