Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ունեմ տեղեկություն, որ Ադրբեջանն ասել է՝ առավոտ Մեղրի, երեկոյան նոր Իջևանի մասին կխոսենք». Արմեն Աշոտյան

Ապրիլ 12,2021 14:53

«Մեղրիի միջանցքը միայն ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց՝ թեման ծածկադմփոց են անում, քանի որ առաջիկայում ընտրություններ են: Մինչդեռ ինքը կարևոր տեղեկություններ ունի: Արմեն Աշոտյանը մանրամասնեց. «Ադրբեջանը չի համաձայնել Իջևանով երկաթգծի բացմանը՝ ասելով, որ դա կանենք երկրորդ էտապում: Ես ունեմ տեղեկություն, որ Ադրբեջանն ասել է՝ առավոտ Մեղրի, երեկոյան նոր Իջևանի մասին կխոսենք: Մեղրիի միջանցքի հնարավոր գործարկումը չի բարելավելու հայ-ռուսական լոգիստիկան: Մեղրիի միջանցքը չի լուծում վերին Լարսի խնդիրը»:

Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ թուրք տնտեսագետները հաշվել են, որ Ադրբեջան-Թուրքիա առևտրաշրջանառությունը կդառնա 15 միլիոն:

ՀՀԿ փոխնախագահը նաև փաստեց՝ Մեղրիի միջանցքը բացելու համար 45 կմ երկաթգիծ պիտի կառուցել: Նա նշեց. «Հսկայական փողերի մասին է խոսքը: Ո՞վ է դա կառուցելու, ո՞ր փողով: Այսինքն՝ մեր տարածքով բերելու են ուրիշի փողով սարքեն երկաթգիծ, ասեն փողը մենք ենք տվել, հսկողությունը ռուսական կողմի վրա է, ու դուք ոչ մի բանի հետ կապ չունեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930