Արցախում ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ իրականացվում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի վարչակազմերի հետ համագործակցությամբ:
Ընդհանուր առմամբ, բարեկարգման ենթակա հուշարձանների ցանկում ներառված է 58 հուշարձան, դրանցից 29-ն արդեն բարեկարգվել է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ