2020 թ․ Արցախյան պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին էր նվիրված Իջևանում կազմակերպված ֆուտբոլի առաջնությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Մինչ մրցումները սկսելը ծաղկեպսակ է դրվել ու ծաղիկներ են խոնարհվել իրավակարգի զինվորի հուշաքարին։ Մրցումները տեղի են ունեցել թիվ 1 դպրոցի հարակից դաշտում։
Առաջնությանը մասնակցել են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզի ոստիկանական թիմերը։
Կարդացեք նաև
Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղում Լոռու մարզի թիմն էր, 2-րդ տեղում՝ Շիրակը, 3-րդ և 4-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար Տավուշի և Գեղարքունիքի թիմերը։
Տավուշի մարզպետարան