Ապրիլի 9-11-ը ՀՀ Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված 2007-2010թթ ծնված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը:
Կարևորելով մրցաշարի խորհուրդը՝ Ք. Նիկողոսյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին:
Վերջիններիս մարզպետի տեղակալը նաև պատվոգրեր հանձնեց:
Լոռու մարզպետարան