Գերիների վերադարձի մասին լուրը տարածողներից մեկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էր: Այսօր ԱԺ-ում, երբ փորձեցինք գերիների հարցով մեկնաբանություն ստանալ՝ նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ չունի մեկնաբանություն. «Խորհուրդ եմ տալիս ընդհանրապես լսել իմ պատասխանը»,- ասաց նա:
Լրագրողների զարմանքին՝ ո՞ր պատասխանը, դուք չեք պատասխանում ընդհանրապես՝ նա արձագանքեց. «Դիտեք իմ հարցազրույցը, պատասխանը ունկնդրեք, դրանից ավելի ոչ մի բան չունեմ ասելու»:
Մեր դիտարկմանը՝ ձեզ ասում են՝ գերիների հարցով PR եք փորձել անել՝ չի ստացվել, չունե՞ք պատասխան՝ նա աճապարեց աշխատասենյակ ու դուռը փակեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ