Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Առողջանալուց հետո կորոնավիրուսը թողնում է դեռ չուսումնասիրված հետեւանքներ»

Ապրիլ 12,2021 13:04

Վերջին 1-2 շաբաթում հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը կայուն լարված է, պահպանվում են վարակման նոր դեպքերի բարձր թվեր, նվազում չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ դրական թեստերի արդյունքների մեջ հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների համամասնությունը բավական մեծ է, ինչը նշանակում է, տվյալ անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով․ «Այս պահին ունենք ծավալված 2600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, սակայն ռեսուրսներն անսահման չեն, դեռեւս ունենք մի փոքր հնարավորություն ավելացնելու մահճակալային ֆոնդը»։

Նախարարի խոսքով՝ հիվանդությունն ունի բավական անկանխատեսելի ընթացք եւ որքան էլ բժշկական օգնություն տրամադրվի, որքան էլ առողջապահական համակարգը իր բոլոր ռեսուսրների գերլարումով սպասարկի, այնուամենայնիվ,  ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդների բավական մեծ համամասնություն կա․«Զգոնությունը, հիվանդության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի լուրջ։ Որքան էլ մեր երիտասարդները, անձինք հույս ունեն, որ վարակվելու պարագայում թեթեւ են անցկացնելու հիվանդությունը, միեւնույն է, պետք է հասկանալ՝ այն բավական լուրջ հիվանդություն է եւ առողջանալուց հետո թողնում է դեռ չուսումնասիրված հետեւանքներ։ Պատվաստումները կարեւոր միջոցառումն է, որը որը կօգնի կանխարգելել եւ կօգնի համաճարակի էջը փակված համարել որոշ ժամանակը հետո»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930