Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մելքումյանը՝ Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքի մասին. «Կենտրոնանալ ընտանիքի, մարդու անձնական միջոցառման վրա եւ դա սարքել չգիտեմ ի՞նչ»

Ապրիլ 12,2021 12:46

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի շքեղ հարսանիքը սոցցանցերում դարձել է բուռն քննարկման թեմա: Օգտատերերը քննարկում են հրապարակի տոնածառից մեծ հարսանեկան տորթը, կապում այն ձվի դեֆիցիտի հետ, քննարկում են տարոսիկների վարկածները, իսկ հումորային մեկնաբանություններից դուրս՝ հիմնականում ընդգծում են այն խորը հակասությունը, թե ինչպե՞ս կարելի է հայրենիքի այս ճգնաժամային շրջանում, երբ հազարավոր սգացող մայրեր կան, մոտ մեկ ժամանոց հրավառություն անի «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկը:

Այս առնչությամբ այսօր, այսպես ասած, «հարսնքավորներից» մեկը՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մեր հարցին ի պատասխան՝ թե «դարի հարսանիքի» այդ դիտողությունները, քննադատությունները տեղի՞ն չէին՝ ասաց. «Ինքը անձնական խնդիր է, անձական միջոցառում է: Կենտրոնանալ ընտանիքի, մարդու անձնական միջոցառման վրա եւ դա սարքել չգիտեմ ինչ՝ ավելի լավ է մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք համազգային բնույթ ունեն: Ոչ թե ինֆորմացիոն տարբեր ցանցերում թիթեռնիկի կյանք ունեցող բաներ քննարկեն, մի քանի օր հետո այլ հարցեր կառաջանան: Ես կարծում եմ՝ սա անձնական է, նախընտրական բնույթ ունի: Այլ պարագայում կարող է ոչ էլ կենտրոնանային սրա վրա: Եթե չլիներ այսպիսի նախընտրական փուլ, որը մոտենում է, միգուցե այսպիսի արձագանք չլիներ, ընկալվեր սովորական, ոնց կա»:

Մելքումյանն ասաց, որ քննադատություններն ու այդօրինակ մեկնաբանությունները տեղին չեն. «Պետք չի շատ մտասեւեռվել, կենտրոնանալ: Միգուցե ԲՀԿ-ն հայտ է ներկայացրել, որ ինքը գնում է լայն թափով ընտրությունների, դրա համար է»: Դիտարկմանը, որ ձեր շարքերից էլ են ձեզ քննադատում՝ Մելքումյանն ասաց, որ նրանք մրցակիցներ են:

Մեր հարցին՝ այս աղքատ երկրում նախ այդ աստիճան շքեղությունը ո՞նց եք գնահատում, ո՞նց կարելի է այդքան հարստանալ այս աղքատ երկրում՝ Մելքումյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի»:

Մեր դիտարկմանը՝ ասում եք՝ համազգային խնդիրների մասին թող խոսեն, բայց դա հենց ընկալվում է նման խնդիր, որ բանակի հաշվին է դա եղել՝ Մելքումյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ ընկալում: Բոլորը, ինչ Ծառուկյանն արել է ե՛ւ բանակի համար, ե՛ւ բանակի ենթակառուցվածքներ եւ այլն, այնքան է, որ չի կարելի համադրել այն, ինչ դուք ասում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930