Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել». Խաչիկ Աբաջյան

Ապրիլ 12,2021 11:16

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ղեկավար Խաչիկ Աբաջյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում… ընդ որում՝ առանց ընդմիջման …

Երևի, կհիշեք իշխանական թևի ներկայացուցիչների խայտառակ վարքագիծը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում՝ ոչ ոք չեկավ, և նիստը տապալվեց:

Այսօր անհասկանալի հանգամանքներում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։

Ակնհայտ է, թե ինչ են ուզում անել տիկնայք և պարոնայք: Անել այնպես, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարվի և համալսարանը նորից մնա առանց խորհուրդ: (Եթե խորհրդի անդամների կեսից ավելիի (17 հոգի) լիազորությունները դադարեն, խորհուրդը կլուծարվի:)

Սա հերթական թքած և արհամարհական վերաբերմունքն է Մայր բուհի նկատմամբ: Մարդիկ ուզում են քանդել, այն, ինչի կերտման համար ոչինչ չեն արել:

Լիահույս եմ, որ համալսարանական թևից որևէ մեկը չի միանա այս խայտառակ սաբոտաժին, այլապես հետագայում չի ընկալվելու և ընդունվելու:

Անդամությունից հրաժարված անդամներն են՝

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

2.ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան

3.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյան

4.ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյան

5.ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան

6.ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյան

7.Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գայանե Հարությունյան

8.Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյան

9.Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան

10.Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյան

11.Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան

Հիշեցնեմ, որ բոլորը Կառավարության և ԿԳՄՍՆ-ից ներկայացված անձինք են:

Իշխանական թևից ներկայացված անդամներից դեռևս դիմումներ չեն գրել (հուսամ ավելի արդար կգտնվեն իրենց խղճի նկատմամբ)՝

1.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան

2.ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան

3.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան

4.Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան

5.Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան

Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լսեք,բոլոր այն կազմակերպությունները,անհատ անձինք ,,մեր,,վարչապետի ,,թանին,, երբևէ թթու են ասել պատժվել և պատժվելու են….?,իսկ մայր բուհը նրան հեռացրել էր,որի պատճառով ,,մեր,,վարչապետը ունի թերի բարձրագույն կրթություն…բաաա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930