Լրահոս
Օրվա լրահոսը

Կիտրոնի կրեմ (lemon curd)

Ապրիլ 11,2021 20:12

Այս աղանդերը կարելի է վայելել ե՛ւ որպես ինքնուրույն աղանդեր, ե՛ւ որպես տարբեր տորթերի կրեմ, ե՛ւ պարզապես հացին քսել եւ ուտել որպես նախաճաշ: Կիտրոնի զգլխիչ բույրը եւ թարմացնող համը գնահատողները հաստատ կհավանեն այս կրեմը:

Անհրաժեշտ մթերքները

Շաքարավազ – 1-1,5 բաժակ՝ ըստ ձեր քաղցրասիրության

Հավկիթ- 4 հատ (որոշ դեպքերում օգտագործում են միայն դեղնուցները, որոշ դեպքերում՝ 2 դեղնուց եւ 2 ամբողջական հավկիթ, ես օգտագործում եմ ամբողջականը եւ շատ լավ է ստացվում)

Կիտրոն-3 հատ

Աղ- մի պտղունց

Կարագ-100-120 գրամ՝ սենյակային ջերմաստիճանի

Պատրաստման եղանակը

Կիտրոնները լավ լվացեք: Ամենամանր անցքերով քերիչով քերեք 1 կամ 2 կիտրոնի կեղեւը: Քամեք կիտրոնների հյութը: Հարկավոր է մոտ 1 բաժակ հյութ:

Լվացած հավկիթները կոտրեք կաթսայի մեջ, ավելացրեք շաքարավազը, աղը եւ լավ հարեք:

Ավելացրեք նաեւ կիտրոնի հյութը, խառնեք եւ դրեք շատ մարմանդ կրակին:

Անընդհատ խառնելով եփեք 2-3 րոպե, ավելացրեք նաեւ կիտրոնի կեղեւը, շարունակեք եփել՝ անդադար խառնելով փայտե կամ սիլիկոնե գդալով: Հենց պնդանա, գդալ-գդալ ավելացրեք կարագը:

Երբ կարագն ամբողջությամբ հալվի, կրեմն էլ սկսի կպչել փայտե գդալին, անջատեք, թողեք մի փոքր գոլանա, լցրեք ապակյա տարաների մեջ:

Երբ ամբողջությամբ սառչի, դրեք սառնարան: Սառնարանում կարող եք պահել 7-10 օր:

Պատրաստման նրբությունները եւ մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930