Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանը նվաճեց Եվրոպայի բոլոր արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը՝ բոլոր բրոնզե մեդալները

Ապրիլ 11,2021 19:23

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Մոսկվայում ավարտվեց գերհսկաների ճակատամարտով, որտեղ գլխավոր գործող անձինք էին օլիմպիական չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն եւ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու երիտասարդների աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Ճիշտ է, աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն վրացուն հաղթելն առայժմ դեռ հնարավոր չի թվում, ինչը նա ապացուցում է իր մրցելույթներով, սակայն մեր երկու ծանրորդներն էլ գերազանց հանդես եկան: Գյումրեցի Գոռը հաջող կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ միմյանց հետեւից գլխավերևում պահելով 105, 212 եւ 216 կիլոգրամները եւ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ Վարազդատը նախ բարձրացրեց 200 եւ 205 կիլոգրամները, սակայն չկարողացավ սանձել 209 կգ-ն: Նա այս վարժության բրոնզե մեդալակիրն է:

 

Հրում վարժությունում էլ Վարազդատ, Գոռ, Լաշա եռյակը պայքարն սկսեց այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին մոտեցումները: Ու նրանց դասավորությունը չփոխվեց: Ի վերջո, երկամարտի 485 կգ-ով Լաշա Տալախաձեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Գոռ Մինասյանը ցույց տվեց 248 կգ (փոքր արծաթ), երկամարտում՝ 464 կգ (մեծ արծաթ), իսկ Վարազդատ Լալայանը՝ 240 եւ երկամարտի 445 կգ արդյունքներով առաջին անգամ տուն է վերադառնում մեծահասակների առաջնությունում բոլոր բրոնզե մեդալները նվաճած:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930