Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց մրցելույթները Մոսկվայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Եզրափակիչ օրը մրցահարթակ մտավ գերծանր՝ +87 կգ քաշային Արփինե Դալալյանը, որը պոկում վարժությունում երկու անգամ ձախողվեց իր իսկ պատվիրած նախնական 95 կգ-ում ու միայն երրորդ մոտեցմամբ խուսափեց զրո ստանալուց:
Սակայն Արփինեն ցավեցրել էր ոտքը, ինչը պարզորոշ նկատվեց: Այդ արդյունքը ուժեղագույնների խմբում ընդգրկվածների մեջ 6-րդն էր:
Հրում վարժությունը մեր մարզուհին սկսեց 126 կիլոգրամից եւ առաջին իսկ փորձից այն պահելով գլխավերեւում, այնուհետեւ հրաժարվեց հետագա պայքարից: Եվ ինչպես ցույց տվեց պայքարի հետագա ընթացքը, Արփինեն թե՛ հրումում, թե՛ երկամարտում (221 կգ) տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ