82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Նավասարդյանի հարազատից: Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:
1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:
Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: