Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթեւ Հոկոբյանը Մոսկվայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկու վարժություններում ընձեռնված վեց հնարավորությունից հաջող կատարեց ընդամենը երկուսը:
Պոկում վարժության 101 կգ-ը յոթերորդ արդյունքն էր, հրումում ցույց տված 120 կգ-ը՝ իններորդը: Տաթեւը երկամարտում կարողացավ արձանագրել 221 կգ, ինչը վերջին ցուցանիշն է ուժեղագույնների խմբի ինը մասնակիցների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ