Արցախի Հանրային Հեռուստատեսություն – Այսօր Մարաղայի կոտորածների 29-րդ տարելիցն է: Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացրած հերթական ոճրագործություններից մեկը, որն առայսօր միջազգային հանրության գնահատականին չի արժանացել:
Կազմակերպիչներն ու իրականացնողները մնում են անպատիժ: Օրվա առթիվ Ստեփանակերտի հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի ու պահանջատիրական ակցիա: