Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին:
Սիմոնը նախ քիչ էր մնում զրո ստանար պոկում վարժությունում՝ միայն երրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահելով պատվիրած 190 կգ նախնական քաշը: Սակայն դա էլ բավական էր փոքր ոսկին նվաճելու համար:
Նույն պատկերը, բայց այս անգամ անակնկալ վերջաբանով կրկնվեց նաեւ հրում վարժության ժամանակ, երբ նա երեք անգամ չկարողացավ բարձրացնել 227 կգ կշռող ծանրաձողը, ստացավ զրո ու զրկվեց այս վարժությունում եւ երկամարտում պատվո պատվանդանին կանգնելու հեռանկարից: Մինչդեռ, Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչման անքննարկելի հավակնորդն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ