Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմագերիների հարցը լուծում ունի. Գեւորգ Դանիելյան

Ապրիլ 10,2021 16:37

«Ռազմագերիների հարցի լուծման եղանակը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեցնել, մանավանդ տարածքային հարցերի շուրջ, եւ ասել՝ հարգելիներս, կլուծվի ռազմագերիների հարցը, կանցնենք հաջորդ փուլին: Նույնիսկ եթե իրենք ռազմագերիներին համարում են ահաբեկիչներ, կարող են համաներում կիրառել եւ ազատ արձակել: Դա կախված է քաղաքականությունից»,- այսօր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով գերիների չլուծվող հարցին:

Նախկին պաշտոնյայի գնահատմամբ, Հայաստանում ձեւավորված իրավաքաղաքական մշակույթը հնարավորություն չի տալիս ավելի լավ աշխատելու. ընդունվում են հակաժողովրդական օրենքներ՝ ներկայացվելով ժողովրդին հաճո ձեւակերպումներով: «Եթե դուք դատարանի անկախությունը ոտնահարող օրենք եք ընդունում, կամ, ասենք ՍԴ-ի փոփոխությունները կապակցում եք ներդրումների հետ, դրա ի՞նչն է, եթե ոչ պոպուլիզմ» -ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930