Այսօր վաղ առավոտյան բռնցքամարտի Հայաստանի տղաների եւ աղջիկների երիտասարդական հավաքականները ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնել են Լեհաստան, որտեղ անցկացվելու է այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունը: Թիմերի կազմում են.
Աղջիկներ. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 64 կգ՝ Էլիդա Քոչարյան:
Տղաներ. 52 կգ՝ Ռուբեն Գարբոյան, 56 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 64 կգ՝ Հարություն Հակոբկոխյան, 69 կգ՝ Նարեկ Զախարյան, 75 կգ՝ Էրիկ Աբելյան, 81 կգ՝ Հրանտ Թորոսյան, 91 կգ՝ Հենրիկ Ճղրիկյան, +91 կգ՝ Հովհաննես Փափազյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ