Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարթոնքը» հնարավոր է մասնակցի ընտրություններին. Արա Զոհրաբյան

Ապրիլ 10,2021 14:39

«Վարչապետն իրավունք չունի ընտրությունների օր որոշել, նա կարող է որոշել միայն իր հրաժարական տալու հարցը, որից հետո կան գործընթացներ, որոնք իր իրավասություններից դուրս են: Եթե այդպիսի ընտրություններ հայտարարվեն, մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց եւ, այո, նախնական ծրագրերում, եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»,- այսօր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրություններին:

«Զարթոնքը» կհամագործակցի իրենց արժեքները կրող ուժերի հետ: Գործող իշխանության հետ համագործակցությունը բացառում են: Հնարավոր է չհամագործակցեն նաեւ այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա իշխանության ձեւավորման հարցում:

«Պարտությունից հետո բանակցողը պետք է փոխվեր, որովհետեւ պարզ կենցաղային լեզվով ասած, նա չի կարող իրեն ծեծողի հետ հավասար խոսել, առնվազն ավելի շատ ընկճված է լինելու, պատրաստ է լինելու ավելի շատ զիջել, քան պահանջել»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ միայն այդ դեպքում բանակցողը կարող էր հարցեր բարձրացնել՝ ինչո՞ւ ենք զիջում Սյունիքի ճանապարհը, Իրան-Հայաստան ճանապարհը, Մեղրին մյուս մարզերին կապող ճանապարհը, որոնք Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն ունեն. «Կամ ինչո՞ւ ենք զիջում Կուբաթլուն ու Զանգելանը, եթե այդ փաստաթղթում գրված էր, որ ամեն կողմը կանգնում է իր զբաղեցրած դիրքում: Եթե անգամ պետք էր զիջել, դա պետք է արվեր ամենավերջում»: Այս ամենի պատճառը, բանախոսը համարում է  իշխանության թույլ լինելը:

«Եթե կա դավաճանությունը, դավաճանները պետք է պատասխանատվություն կրեն: Եթե չկա դավաճանություն, ապա վստահ եմ, որ կան այլ հանցակազմեր»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով իշխանության դավաճանության մասին փաստաբանների ներկայացրած հաղորդմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930