Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծը թևակոխում է բուն՝ ծառատունկի փուլ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի:
«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք: Ինչո՞ւ չենք ընդգրկում ամբողջ տարածքը, որովհետև տեղի կանաչապատումը նույնիսկ խորհրդային շրջանում տևել է մոտավորապես 40 տարի, այսինքն՝ մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է, որովհետև այստեղ ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք կա»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները, կատարվել է սանիտարական էտ: Առաջիկայում այստեղ ևս կկազմակերպվի ծառատունկ:
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ