Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումները

Ապրիլ 10,2021 12:25

Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության՝ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:

Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ:

Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացք են ստանալու:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930