Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներն Ադրբեջանին պետք են, որպեսզի թշնամին Հայաստանից ավելի շատ «համաձայնություններ պոկի»․ «168 ժամ»

Ապրիլ 10,2021 10:35

Ինչո՞ւ իշխանությունը հերթական անգամ, այն էլ՝ գերիների խնդրի հետ կապված, ստեց հայ հասարակությանը, առհասարակ դրանով ի՞նչ նպատակ է հետապնդում։

168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը պատասխանելով այս հարցերին և անդրադառնալով ընդհանուր թեմային, նշեց, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ցանկալին իրականության փոխարեն անցկացնել։

«Հավանաբար ինչ-որ խոսակցություն եղել է և կա՛մ իրար ճիշտ չեն հասկացել, կա՛մ սրանք առաջ են ընկել ու տվել են խոստում, որի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերված չեն եղել։ Երկրորդը՝ իմ ընկալմամբ, սա Ալիևի հերթական ապտակն է Փաշինյանին, որովհետև Ալիևը վերջին 30 տարվա իր նվաստ ու ճղճիմ կարգավիճակն ինչ-որ մեկի վրայից պետք է հանի և գտել է իրենից էլ ավելի նվաստին ու ճղճիմին։ Նա փորձում է ինքնահաստատվել Փաշինյանի հաշվին, սա նորմալ է, և դա այսուհետև լինելու է մեր իրողությունը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Նա ընդգծեց, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանին պետք են, որպեսզի թշնամին Հայաստանից ավելի շատ «համաձայնություններ պոկի», օրինակ, Մեղրիի ճանապարհի հարցը, հրաժարվել ևս մի քանի բնակավայրերից և այլն։

«Հաշվի առնելով հայ ռազմագերիների ծնողների զայրույթը, Փաշինյանը, իհարկե, Ադրբեջանի պահանջները շատ մեծ հաճույքով կկատարի»,- հավելեց փորձագետը։

 

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930