Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող բացառել, որ Մուրադովն օգտվում է այդ իրավիճակից եւ պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա»․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 10,2021 10:25

Մինչ այս պահը պաշտոնական մակարդակով չի պարզաբանվել՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ գերիների վերադարձի շուրջ թյուրիմացությունը, որը կրկին առիթ հանդիսացավ Հայաստանում ներքին լարվածության բորբոքման:

Այն, որ տեղեկատվական արտահոսքերը կարող էին պատճառ հանդիսանալ՝ գերիների վերադարձի գործընթացը խափանելու համար, այդ կարծիքին է նաեւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է շատ ավելի ստույգ պատասխան տա, թե ինչ է կատարվել. «Եթե տեղի է ունեցել քաղաքական շտապողականություն, ապա դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեն համապատասխան պաշտոնյաները, ովքեր թույլ են տվել դա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համանման դեպք տեղի ունեցավ նաեւ «Իսկանդերի» հետ կապված, երբ վերջում հայտարարվեց, որ վարչապետին սխալ էր զեկուցվել:

Ըստ վերլուծաբանի՝ հստակ է, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի կարող իրավիճակի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի ղեկավարության վրա կամ արձանագրել, որ Ռուսաստանի ղեկավարությունն անզոր է Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ՝ այս հարցը լուծելու հարցում:

Իր հերթին, Բադալյանի կարծիքով, Մուրադովն էլ իր գերագույն գլխավոր հրամանատարի անզորությունը չէր կարող ակնարկել եւ բնական է, որ պատասխանատվությունը դնելու էր հայկական ղեկավարության վրա, թերեւս գուցե նաեւ պատկերացնելով, որ չկա քաղաքականապես համարժեք պատասխանի հնարավորություն կամ այդպիսի շքեղություն Հայաստանի իշխանությունը այս պահին իրեն թույլ տալ չի կարող:

«Եվ չենք կարող բացառել, որ պարզապես Մուրադովն օգտվում է այդ իրավիճակից եւ պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա: Բայց քանի որ մենք չունենք ստույգ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել, բոլոր վարկածները մնում է ենթադրության տիրույթում»,- ընդգծեց ՀԺ-ի բանախոսը:

Չբացառելով, որ հնարավոր է նաեւ տեղեկատվական սաբոտաժ է տեղի ունեցել հայկական կողմում, Բադալյանն ասաց, որ գոնե պաշտոնյաների մակարդակով պետք չէր բարձրաձայնել գերիների վերադարձի մասին, քանի դեռ հստակ եւ անշրջելի չէր իրավիճակը:

«Մի բան անկասկած է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս հարցը շարունակում են պահել քաղաքական խաղաքարտի կարգավիճակում եւ փորձում են ստանալ առավելագույնը իրենց քաղաքական պահանջները բավարարելու առումով: Ընդ որում, ոչ այնքան Հայաստանի ուղղությամբ, որքան Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանի վրա ճնշումը դիտարկում են Հայաստանի ուղղությամբ ճնշման մի տարբերակ: Այդտեղ առաջանում է հետեւյալ հարցը. Ռուսաստանը գերիների խնդրում չի՞ կարողանում անել ավելին, թե՞ պարզապես չի ցանկանում անել ավելին: Կամ հնարավո՞ր է ռուսական կողմն էլ այս հարցը դիտարկում է որպես հայկական կողմի վրա քաղաքական ճնշման լծակ»,- ասաց Հակոբ Բադալյանը:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930