Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները․ «168 ժամ»

Ապրիլ 10,2021 10:10

Պատերազմին հաջորդած երկար ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի նման կատարեց ու շարունակում է կատարել եռակողմ խայտառակ համաձայնագրի բոլոր, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կետերը։

Արժանապատվություն ունենալու պարագայում նա կարող էր որպես նախապայման ներկայացնել բոլոր հայ գերիների վերադարձի հարցը՝ առկախելով համաձայնագրի կատարման գործընթացը, մինչև վերջին գերին Հայաստան չվերադառնար։

Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման որևէ նախապայման չառաջադրեց, այլ այն նույն պահին, երբ ադրբեջանցիները մեր գերիներին նվաստացնող հերթական տեսանյութերն էին տարածում, ինքը Հայաստանի գյուղերում քարոզում էր փոխել վերաբերմունքը մեր գերիների հետ այդպես ստորացուցիչ և դաժանաբար վարվող թշնամիների նկատմամբ։

Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչը՝ նորմալ պետության պարագայում, հնարավոր կլիներ նվազագույնը հումանիտար խնդիրների լուծումից հետո, հետևաբար՝ որևէ մոտիվացիա չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին։

Մեր գերիներն այդպիսով, ի թիվս այլ գործոնների, մինչև այսօր Ադրբեջանում են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանի վարած անարժանապատիվ, նվաստացուցիչ քաղաքականության պատճառով։

Նաև այն պատճառով, որ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները, որովհետև եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երկիրը սիրում է հակառակ կողմից։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930