Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես գալով 96 կգ քաշային կարգում` երկու մեդալ նվաճեց: Նա երկամարտում ցույց տվեց 372 կգ արդյունք, ինչը Հայաստանի հաշվարկին բերեց հերթական բրոնզե մեդալը: Հակոբը մեկ փոքր արծաթի էլ արժանացավ հրում վարժությունում՝ բարձրացնելով 212 կիլոգրամ ծանրաձողը:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Դավիթ Հովհաննիսյանը, որը պոկում վարժությունում 170 կիլոգրամով հինգերորդն էր, սակայն հրումում վնասվածքի պատճառով երեք մոտեցումները ձախողեց 195 կգ-ում ու դուրս մնաց մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ