Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը զրուցել է սիրիացի վարձկանների հետ, որոնք կռվել են Լեռնային Ղարաբաղում, սակայն չեն վարձատրվել։ Լրագրողը հայտնում է իր թվիթերյան էջում։ Նա զրուցել է նաև սպանված վարձկաններից մեկի քրոջ հետ, որն ապրում է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նա պատմել է, որ իր ընտանիքին ևս չի վճարվել։
Նա նաև նշել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ հանդիսացող իր եղբայրը զոհվել է Ջաբրայիլում՝ հայտնի հրամանատարներից մեկի կողքին կռվելով։ Սպանված վարձկանը, քրոջ խոսքով, Ադրբեջանում է եղել մեկ ամիս, սակայն եղբոր մահից հետո իրենց չեն վճարել, ինչպես չեն վճարել բազմաթիվ այլ սպանվածների հարազատների։
Ամերիկացի լրագրողը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման» խմբավորման վարձկանները բողոքում են, թե իրենց հրամանատար Աբու Ամաշն իրենց չի վճարել Ղարաբաղում կռվելու համար։ «Մենք Թուրքիա պետության կողքին կռվել ենք Ղարաբաղում։ Մենք սպանվել ենք ու վիրավորվել։ Աբու Ամաշը գողացել է մեր աշխատավարձերը, մարդիկ սովից մահանում են»,- լրագրողին պատմել են վրդովված զինյալները։
Լրագրողն իր հերթին նկատում է, որ մինչ օրս Թուրքիան ու Ադրբեջանը դեռ հերքում են, թե վարձկան զինյալները կռվել են Լեռնային Ղարաբաղում։
Կարդացեք նաև
Turkish-backed SNA fighters from Sultan Suleiman Shah complain that commander Abu Amsha, never paid them for fighting in Karabakh. "We have dead and injured. Abu Amsha stole their salaries, people are dying from hunger."
— Lindsey Snell (@LindseySnell) April 9, 2021
Turkey and Azerbaijan still deny that SNA went to Karabakh. pic.twitter.com/tds0PpUIYx