«Հիմա սկսելու են նույն խոստումներ տալ, մեկն ասելու է, որ աշխարհի ամենաուժեղ տղամարդն է, Պուտինի ընկերը, մյուսն ասելու է, որ շեյխեր-շեյխուհիներ, լորդեր-լորդուհիներ է հրավիրելու…Երեսեուն տարի լսել ենք այդ մասին, կուշտ ենք, չի լինելու, համակարգը փոխվելու է»,- Ազգային Ժողովրդավարական բեւեռի հանրահավաքում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:
ԱԺԲ խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում շեշտեց. «Վստահ եմ, որ ներկաներից ոչ ոք չի կասկածում, որ մենք մինչեւ վերջ գնալու ենք… Այս անգամ մեր ձեռքից պրծում չկա»:
Սեֆիլյանը նաեւ հայտնեց, որ հանրահավաքից հետո երթով գնալու են արտգործնախարարություն եւ պահանջելու են հայ գերիների ազատման հարցի լուծում:
Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանին. «Քոչարյան կոչեցյալ երեւույթը այսպես էլ հանգիստ չի կարողանում տեղը նստել, ուզում եմ նրան հիշեցնել, որ հայ ժողովուրդն իրեն ատում է, ինչպես ինքն է ատում հայ ժողովրդին…
Կարդացեք նաև
Դու Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն չունես, քո տեղը Հայաստանում միայն մի տեղ է, դու շատ լավ գիտես դա որտեղ է: Փաշինյանը չկարողացավ, բայց մենք կարողանալու ենք քեզ այնտեղ ուղարկել: Քոչարյան, թե քոչարյանականներ, մեկընդմիշտ մոռացեք, դուք վերջացած եք քաղաքականապես, երբեք այլեւս Հայաստանում իշխանություն չեք տեսնի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ