Ադրբեջանում «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպությունը պիկետ է կազմակերպել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ բացատրություններ պահանջելով պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռների կիրառման վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:
Ցուցարարների ձեռքերին եղել են պաստառներ հետևյալ գրություններով. «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռու՛ Ղարաբաղից», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվա՛ն, տու՛ն գնա»:
Ոստիկանությունն ակցիային չի միջամտել: Ակցիայի մասնակիցներն ընթերցել են հայտարարություն, որում ասվում է, թե Շուշիի վրա «Իսկանդեր-Մ» հրթիռներով հարվածը ոչ միայն աջակցություն էր Հայաստանին, այլև ագրեսիա Ադրբեջանի դեմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ