Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև Արցախի հարցը:
Մասնավորապես, Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման, 2020թ. նոյեմբերի 10-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրականացման գործում: Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների մասին: Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ