Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիաննա Գյուրջյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 227 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ մարզուհին պոկում վարժությունում 98 կգ-ով բավարարվեց 6-րդ տեղով:
Սակայն նա իրեն անհամեմատ ավելի վստահ էր զգում հրում վարժությունում: Հաջող սկսելով 121 կիլոգրամից՝ Լիանան այնուհետեւ հաջորդաբար գլխավերեւում պահեց 125 եւ 129 կիլոգրամանոց ծանրաձողերը, ինչը նրան երկրորդ վարժությունում բերեց նաեւ փոքր արծաթե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ