Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական եղբայրության համար քիչ էր պատերազմի միջոցով Արցախը մեզանից խլելը». ԱԺԲ մասնակից

Ապրիլ 09,2021 19:44

ԱԺԲ մասնակից Հերմինե Մկրտչյանը Ազգային Ժողովրդավարական բեւեռի հրավիրած հանրահավաքին նշեց, որ ցավոտ խնդիրներից մեկը շուրջ 200 գերիների վիճակը եւ վերադարձն է: Նրա խոսքով, այդ թիվը մոտավոր է, որովհետեւ առայսօր գերիների ճշգրիտ թիվը հայտնի չէ:

«Ռուս-թուրքական եղբայրության համար, փաստորեն, քիչ էր պայմանավորված պատերազմի միջոցով Արցախը մեզանից խլելը եւ մեր հազարավոր զավակներին սպանելն ու վիրավորելը: Ռուսաստանը եւ անձամբ Վլադիմիր Պուտինը, որ իր իսկ խոստովանությամբ մեզ համար կապիտուլյացիոն նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակն է, ոչ միայն մատը մատին չեն տալիս թեկուզ այդ հայտարարության համաձայն գերիներին վերադարձնելու համար, այլեւ ըստ էության աջակցում են Ադրբեջանի դաժան եւ անմարդկային քաղաքականությանը, որի նպատակն է գերիների հանգամանքն օգտագործել մեզ հավելյալ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ մեզանից լրացուցիչ զիջումներ կորզելու համար»,-նշեց Հերմինե Մկրտչյանը:

Նրա խոսքով. «Հիմնավոր կասկածի մակարդակով կարող ենք հաստատել, որ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդի հատվածում ավելի քան 60 հայ զինծառայողների գերեվարումը հնարավոր չէր լինի առանց ռուսական խաղաղապահների դերակատարության»:

ԱԺԲ մասնակիցն անդրադառնալով հայ գերիների խոշտանգմանը ադրբեջանցիների կողմից, ասաց, որ դա իրականացվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ եւ ոչ այլ ինչ է, քան ցեղասպանական քաղաքականություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930