Ապրիլի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շփման գոտում առկա իրավիճակի քննարկման նպատակով։
Ներկայացվել են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համատեղ գործող օպերատիվ կենտրոնի աջակցությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց լուծման նպատակով նախատեսվում է համապատասխան ընթացակարգ։
Խորհրդակցությանը մասնակցել են Էկոնոմիկայի և գյուղատնտեսության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչ, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի Հանրապետություն
Անվտանգության Խորհրդի Գրասենյակ