Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներն ու թուրքերը գերիներին պատանդ օգտագործելով` ցանկանում են զիջումներ կորզել խամաճիկներից». ԱԺԲ խորհրդի անդամ

Ապրիլ 09,2021 19:03

Ազգային-ժողովրդավարական բևեռը հերթական հանրահավաքն է հրավիրել Ազատության հրապարակում` «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա» կարգախոսով: Հանրահավաքը սկսվեց շեփորով:

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց, որ երբ լսում էր շեփորի ձայնը, հիշում էր 88-ին` բռունցքները վեր պարզած հանրահավաքները: «Այն ժամանակ բռունցքվեցինք, հաղթեցինք եւ վերատիրացանք Արցախին»,-ասաց նա:

«Հետո մեզ համոզեցին, խաբեցին, որ ճիշտը ոչ թե բռունցքն է, այլ բաց ձեռքերն են, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարտության խորհրդանիշ… Մենք պարզեցինք մեր բաց ձեռքերը եւ հանձնվեցինք ռուսին ու թուրքին, եւ կորցրինք Արցախը: Հիմա նորից եկել է ժամանակը, որ բարձրացնենք մեր բռունցքը` Ազգային ժողովրդավարական բեւեռի, ազգային ժողովրդավարական բռունցքի հետ միասին վերատիրանալու մեր պետությանը, մեր Արցախին, մեր Նախիջեւանին, Կարսին, Էրզրումին»,-ասաց նա:

Վահե Գասպարյանն ասաց, որ հանրահավաքը նվիրված է գերիների խնդրին, որոնք գերիներ լինելուց զատ՝ նաեւ ռուս-թուրքական դաշինքի պատանդ են. «Ռուսները եւ թուրքերը նրանց պատանդ օգտագործելով` ցանկանում են վերջին զիջումները կորզել իրենց խամաճիկներից»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930