Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքի շապիկին ԴՆԹ գունագեղ շղթայի պատկերումը պատահականություն չէ» Լիլիթ Շաքարյան

Ապրիլ 09,2021 19:22

«Զանգակ» գրատանը կայացավ ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը:

Ինչպես նշեց հեղինակը, գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Նա ներկայացրեց, թե ինչ դիտանկյունից են վերլուծվել են բրենդ-ինքնության հիմնական կառուցվածքային բաղադրիչները.

Լիլիթ Շաքարյանը նշեց, թե ինչպես է ծնվել գիրքը, հավելեց, որ գրքի շապիկին ԴՆԹ գունագեղ շղթայի պատկերումն էլ պատահականություն չէ. «Դա տարբերակման կոդն է, եթե ընկերություն է, դա  ընկերության տարբերակման կոդն է, պետություն է` պետության տարբերակման կոդը…Այն պետք է լինի այնքան յուրահատուկ եւ անկրկնելի, որքան ԴՆԹ շղթան է…Սա է գրքի ստեղծման առանցքային գաղափարը»:

Լիլիթ Շաքարյանն ընդգծեց, որ ցանկացել է մնալ գիտության ոլորտում, որովհետեւ  այդպիսով ցանկացել է շարունակել գիտնական պապի` Հրաչիկ Շաքարյանի ազգանունը: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց գրքի խմբագիր Նոյեմի Անդրեասյանին եւ ամուսնուն` էդգար Այվազյանին:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը կարեւորեց գրքի ծնունդը Ասաց, որ Լիլիթի պապիկն իր դասախոսն է եղել եւ այժմ Լիլիթն է համալսարանական ընտանիքի  յուրահատուկ անդամ. «Ինքն էլ է բրենդ»:

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ  Լիլիթը սիրված դասախոս է, լավագույն մասնագետներից մեկը, իսկ գիրքը` սպասված եւ արժեքավոր:

Հավելենք, որ Լիլիթ Շաքարյանը 2009թ-ից  ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս է, Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողը,  մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Նա նաեւ իր ուրույն ներդրումն ունի մի քանի առաջատար հայրենական արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդ-իմիջի ձևավորման գործընթացում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930