Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողներին, 1,5 օրվա պայքարից հետո, Պաշտպանության նախարարությունում համաձայնեցին ընդունել եւ լսել:
Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական լարված իրավիճակ է:
Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից դուրս եկավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, որը նույնպես բանակցություններ էր վարում ՊՆ եւ ԳՇ ղեկավարության հետ, որպեսզի հանդիպեն ցուցարարների հետ: Նա զրույց ունեցավ ցուցարարների հետ: Թե ի՞նչ խոսեցին, լրագրողներին լսելի չեղավ: Սակայն այդ խոսակցությունից մի փոքր անց, ՊՆ-ի անցակետի դարպասը բացվեց եւ անհայտ կորածների հարազատներին հերթապահի մոտ առկա ցուցակով`անուններն ընթերցելով, հերթով ներս հրավիրեցին:
Կարդացեք նաև
ՊՆ-ում է նաեւ ոստիկանապետը:
Քիչ ուշ ՊՆ անցակետից դուրս եկավ անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Նա բարկացած էր եւ հայհոյում էր: Նա մի քանի անգամ ներս ու դուրս արեց` կողպելով անցակետի դուռը եւ բղավելով, որ «ոչ մեկդ էդտեղից դուրս չեք գալու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ