Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային տարիներին Սեւանում ձվադրման ժամանակ անգամ եկեղեցու զանգերը չէին խփում. Սարգիս Շահազիզյան

Ապրիլ 09,2021 17:45

«Սեւանա լիճ թափվող որեւէ գետ չունենք, որի ակունքը Հայաստանի տարածքում չէ»,-այսօր արձագանքելով այն մտահոգություններին, որ պատերազմից հետո որոշ գետերի ակունքներ հայտնվել են հակառակորդի տարածքում եւ վտանգված են, ասաց բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը:

Նա «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաեւ Սեւանա լճի խնդիրներին: Սեւանի պահպանության համար, Սարգիս Շահազիզյանը կարծում է, որ պետք է ունենալ երկարամյա ծրագիր, որն անշեղորեն պետք է կատարել՝ անկախ նրանից ով է ոլորտի ղեկավարը: Սակայն, ըստ նրա, մեր երկրում ոչ միայն այդ ծրագիրը գոյություն չունի, այլեւ՝ որ նախարարը փոխվում է, Սեւանի նկատմամբ մոտեցումն էլ է փոխվում, ինչը ճիշտ չէ:

Սեւանա լճին սպառնացող ամենամեծ խնդիրը նախկին նախարարի կարծիքով, Սեւանա լիճ թափվող գետերի ջրերի մաքրման հարցն է. «Կոյուղաջրերը լցվում են Սեւան, եթե կարողանանք լուծել այդ հարցը` Սեւանի խնդիրը մեծ մասամբ լուծված կլինի»:

Սեւանա լճից ձկնագողությունը մասնագետը նույնպես լուրջ խնդիր է համարում, բայց համոզված է՝ այդ երեւույթը բավականին կպակասի, եթե Սեւանի ավազանում ձեռնարկություններ կառուցվեն, աշխատատեղեր բացվեն: Իսկ այս պահին այդ հատվածում սոցիալական լուրջ խնդիր կա եւ ձուկը մարդկանց ապրուստի միջոցն է. «Եթե ստեղծեն, այդ խնդիրը բավական կպակասի: Խորհրդային տարիներին Սեւանում ձկնագողություն չկար: Բայց ձվադրման շրջանում գոնե պետք է արգելել: Խորհրդային տարիներին անգամ եկեղեցու զանգերը չէին խփում, որովհետեւ ձուկը, երբ ձվադրման համար մոտենում էր ափին, այդ ժամանակ շատ հեշտ էր նրան բռնելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930