Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պղինձ, ոսկի մոլիբդեն ունենալը ոչինչ է, եթե չունենք տնտեսական լուրջ ծրագիր, որով կարող ենք առաջ շարժվել. Սարգիս Շահազիզյան

Ապրիլ 09,2021 17:26

Անդրադառնալով Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ մի շարք մասնագետների կողմից քննադատության արժանացավ, բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, Սարգիս Շահազիզյանը «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց, որ Հայաստանն ունի բոլոր պայմանները՝ պղնձաձուլարան կառուցելու համար:

Բայց քանի որ այսօր պղնձի շահագործումը մեր երկրում կատարվում է օտարերկրյա կազմակերպությունների միջոցով, երկրաբանի կարծիքով, պետք է նրանց հետ քննարկել այդ հարցը. «Պղնձաձուլարան ունենալը թանկ հաճույք է, բայց դրա արդյունքը թանկ միջոցներ կբերի մեր երկրին»,-ասաց պարոն Շահազիզյանը՝ նշելով, որ մաքուր պղինձ ունենալու դեպքում կարող ենք նախկինում ունեցած մալուխի գործարանները վերագործարկել. «Եվ վերջապես, պղնձի մեծ մասն օգտագործվում է շինարարության մեջ՝ հաղորդալարեր անցկացնելու համար եւ մենք Թուրքիայից, Չինաստանից այդ հաղորդալարերը չէինք գնի: Բացի այդ, աշխատատեղեր կստեղծվեն»:

Երկրաբանի խոսքով, մեր երկրի տուֆի հանքավայրերի շահագործումը կատարվում է «վայրենի ձեւով»:

«Արդեն շահագործումն ավարտած տուֆի հանքավայրերի տարածքները, կարծես, լուսնային լանդշաֆտներ լինեն: Բարձիթողի վիճակում թողնում՝ գնում են: Դրա համար պետության կողմից պետք է լինի մոտեցում՝ շահագործեցին՝ հենց այդ ընթացքում, շահագործված հատվածները պետք է ռեկուլտիվացիա անել: Ոչ թե ամբողջն ավարտես, ռեկուլտիվացիան էլ կամ անես կամ չանես»: Երկրաբանն ասաց, որ բազալտի բավականին լուրջ պաշարներ ունեք, որը աշխարհում լայն կիրառություն ունի, հատկապես՝ մանրաթելերի տեսքով:

Սարգիս Շահազիզյանի խոսքով, ճիշտ է մեր երկիրը հարուստ է հանածոներով, բայց պղինձ, ոսկի մոլիբդեն ունենալը ոչինչ է, քանի դեռ երկրի համար չունենք տնտեսական լուրջ ծրագիր, որով կարող ենք առաջ շարժվել. «Պիտի հասկանանք՝ տնեսության որ ճյուղն ենք զարգացնում եւ որ ճյուղի համար ինչ է պետք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930