«Սոթքի հանքավայրում հետախուզված եւ հաշվարկված ոսկու բավականին լուրջ պաշարներ կան, բացի այդ, կան կանխատեսված պաշարներ, որոնց թվերը, այսպես ասած, խոստումնալից են»,-այսօր այս մասին ասաց բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը:
«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում Սարգիս Շահազիզյանը ներկայացրեց իրավիճակը Սոթքի հանքավայրում, որի մի մասն արցախյան վերջին պատերազմից հետո անցել է ադրբեջանական կողմին: Ասաց, որ իր ունեցած տեղեկություններով հանքավայրը ներկայումս կիսված չէ երկու մասի եւ անխափան աշխատում է, քանի որ այն շահագործում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ռուսական ընկերությունը: Այս պահին ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի կատարում:
Ինչ վերաբերում է այն տարբերակին, որ երկու կողմն էլ՝ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ հանքը շահագործեն՝ երկարաբանի համոզմամբ, տեխնիկապես դա հնարավոր չէ:
Նախկին նախարարն ասաց, որ չնայած խորհրդային տարիներին հանքավայրը գտնվում էր Հայաստան-Ադրբեջան սահմանագծին, բայց այդ ժամանակվա իշխանությունները հանքը շահագործելու թույլտվությունը միայն հայկական կողմին են տվել, քանի որ 50-60-թվականներին հանքավայրի հետախուզումը կատարվել է հայ երկրաբանների կողմից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ