«Այս ընտրությունները շատ մեծ անակնկալ են լինելու։ Գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններում գելերն ուզում են գալ իշխանության, սակայն գելխեղդները չեն թողնի՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նախ, գելխեղդները «ֆեյք» են, նրանք մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ գայլ չեն, ստից են, գայլի բան չկա․․․գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս վիճակից հանելու են։ Օրինակ՝ իմ նման մարդիկ»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ մարդկանց հեքիաթի հերոսներով են կերակրում, զուգահեռ՝ ոչ մի խնդիր չեն կարողանում լուծել։ «Քաղաքական դաշտը սարքել են գազանանոց»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ