Քիչ առաջ ՊՆ-ի մոտ լրագրողներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ պաշտպանական գերատեսչության ղեկավարները, զինվորական վերնախավը երեկվանից չեն ընդունում ՊՆ-ի մոտ ցույց անող անհայտ կորածների հարազատներին, կամ ինչո՞ւ են պատրաստ նրանց 10- ական հոգանոց պատվիրակություններով առանձին-առանձին ընդունել: Պատգամավորը հորդորեց`այդ հարցերն ուղղել Պաշտպանության նախարարության պատասխանատուներին:
Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական լարված իրավիճակ է:
Ինչ վերաբերվում է երեկ գերիների վերադարձի լուրի տարածմանը վերաբերվող հարցերին, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Ես զարմացած էի, որ նման լուր տարածվեց, ես գերիների ծնողներին ասում էի, որ նման տեղեկատվություն չունեմ, համապատասխան մարմիններն էլ չունեն: Այդ ինքնաթիռը ոչ թե դատարկ էր, այլ ուրիշ նպատակով գնացած եւ վերադարձած ինքնաթիռ էր»:
Արձագանքելով Մանե Գևորգյանի կողմից նշված լուրի հաստատմանը՝ պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ՝ ինչո՞ւ է վարչապետի խոսնակը հաստատել այն եւ հորդորեց պատասխանները ստանալ կառավարությունից:
Կարդացեք նաև
Սոֆյա Հովսեփյանը շեշտեց, որ գերիների վերադարձն այսօրվա օրակարգի համար մեկ թեման պիտի լինի եւ, որպես այդ գործընթացի տապալման պատճառ նշեց անգործությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ