«Դա չի եղել պաշտոնական տեղեկություն։ Դա եղել է բամբասանք կամ ակնկալիք։ Նման տեղեկություններ շրջել են մոտ մեկ ամիս։ Երեկ իշխանական ԶԼՄ-ները դրա մասին ասացին, փորձեցին PR անել, որը թարս բան ստացվեց»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ վարչապետի խոսնակի մակարդակով հաստատվեց Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի տեղեկատվությունը, սակայն Երեւանում վայրէջք կատարած ինքնաթիռը դատարկ էր։
Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ ողբերգության վրա փորձեցին PR անել․ «Սա փնթի, ապաշնորհ իշխանության հերթական ձախողումն է, որը դատապարտելի է»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանի ակնարկին, թե գերիների հարցում գուցե Պուտին-Էրդողան խոսակցության անհրաժեշտություն կա, Մարուքյանը նշեց․ «Ամեն ինչ ասելու են, որ խաբեն, որ ասեն, թե իրենք որեւէ մեղք չունեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ