Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Ու ժողովրդի որոշակի հատված շարունակում է հավատալ այդ ստախոսին…»

Ապրիլ 09,2021 16:17

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին ավելի շատ զարմացնում է ոչ այնքան այն, որ երեկ ամենասպասված օդանավի վայրէջքից հետո պարզվեց, որ դրանում Ադրբեջան գերեվարված հայ զինվորներ չկային, այլ այն, որ այդ զինվորների ծնողները եւ ժողովրդի մի հատված շարունակում է հանդուրժել այս ապիկար իշխանությունը:

«Թշնամի պետության ղեկավար Ալիեւը, որի առաջ կապիտուլյացիա է ստորագրել այս ապաշնորհը, իրեն այդպես էլ պետք է պահեր, եւ ես դրանից զարմացած չեմ: Ես զարմացած եմ մեր ժողովրդի համբերության վրա, որը երեք տարի շարունակ այ այդպես բերանը բաց, ինչպես այդ ծնողները իրենց երեխաներին էին սպասում, այս իշխանության կողմից բերանները բաց սպասում են ինչ-որ մի դրական տեղաշարժ, այն խոստումների իրականացմանը, որով Նիկոլ Փաշինյան կոչվող այդ անձնավորությունը 15 տարի շարունակ կերակրել էր մեր ժողովրդին, տվել էր խոստումներ, ուղղակի ստերով մանիպուլյացրել էր ժողովրդին: Այդ խոստումներին երեք տարի շարունակ ժողովուրդը հավատում է ու ամեն անգամ այդ խոստումները դրժվում են, այդ խոստումներին հակառակ քայլեր են արվում: Այդ անձնավորությունը նույնիսկ լկտիորեն ասում է. դե լավ, այն ժամանակ մի բան էի ասել, հիմա իրավիճակն այլ է, ես իշխանություն եմ եւ դա չեմ անում՝ սա եմ անում: Ու ժողովրդի որոշակի հատված շարունակում է հավատալ այդ ստախոսին, դավաճանին, հողատուին: Ես դրանից եմ ավելի շատ զարմանում:

Ֆեյսբուքում մի հետաքրքիր բան կարդացի: Հարցախույզ էին արել: Բոլոր մարդիկ գնահատում են, որ վիճակը շատ ավելի վատ է, քան էր մինչեւ այս ազգուրացի իշխանության գալը: Բայց երբ հարցնում են՝ իսկ ո՞ւմ կընտրեք, որոշակի զանգված ասում է սրան ու բացատրում՝ որովհետեւ նա մեր նման խեղճ ու անճար է: Այսինքն, այս ժողովրդի խեղճ ու անճար մի հատված կա, բացարձակապես տգետ ու ապաշնորհ, որն իր հայելային արտացոլումն է տեսնում: Եվ սա նրա վրեժն է Նիկոլ Փաշինյան վերնագրով»,-ասաց Բագրատ Եսայանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930