Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՇ պետը չի կարող բոլոր ծնողներին միասին ընդունել. Ցուցարարներին փոխանցել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը

Ապրիլ 09,2021 15:58

Քիչ առաջ ոստիկանապետ Վահե Ղազարյանը դուրս եկավ ՊՆ շենքից: Նա ցուցարարներին փոխանցեց, որ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողների. այս առաջարկը չստացավ հարազատների համաձայնությունը:

Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները:

Relatives of the missing soldiers blocked the entrance of the RA Ministry of Defense during the protest action in Yerevan, Armenia

Գերեվարվածի հոր փոխանցմամբ՝ ոստիկանապետն ասել է, որ ԳՇ պետը չի կարող բոլորին միաժամանակ ընդունել, կարող է 10-10 ընդունել, իսկ իրենք հրաժարվում են բաժանվել, ցանկանում են բոլորով հանդիպում ունենալ:

«Այս հսկայական շենքում չկա՞ տեղ, որ բոլորիս ընդունեն: Երեկվանից մեզ բացարձակ ոչ ոք չի մոտեցել, չի խոսել: Եթե բավարար ջանքեր ներդնեին, մեր երեխաները վաղուց Հայաստանում կլինեին»:

Պնդմանը, թե գուցե վերջին պահին Ադրբեջանը չի տվել գերիներին՝ ցուցարարն արձագանքեց. «Թող իրենք էլ Քարվաճառը չտային, տալուց առաջ թող մեր երեխեքին բերեին: Ամիսուկես ծառայած միակ 18 տարեկան տղայիս հանել են դիրքեր, Ադրբեջանից զանգ եմ ստացել, ասել են, որ երեխես իրենց մոտ է: Դիմել եմ ԱԱԾ-ին, թող պարզեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930