«Իշխանության տարբեր պատգամավորներ, իսկ երեկ՝ ԱԺ փոխխոսնակը, նորից խոսում են խաղաղության մասին, թուրքերի հետ խաղաղասիրական կոչերի մասին։ Գիտե՞ք, երբ այստեղ թուրքի հետ խաղաղության մասին են խոսում, նույն այս օրերին Բաքվի ռազմարդյունաբերական գործարանում արտադրվում են «սատկացնել շան նման» անվամբ ԱԹՍ-ներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ պատերազմի զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձեւը խաղաղության շանսը բաց չթողելն է։
«Ալիեւն էլ է ասում, որ հայերին պետք է սատկացնել շան նման։ Եվ այս ֆոնին այստեղից խաղաղասիրության կոչեր են հնչում, փորձում մարդասեր երեւալ․․․ինձ հասկանալի չէ նրանց մարդասիրությունը։ Թքել եմ նման խաղաղասիրության վրա»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ