Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողները խուրմայով, հագուստով եկել էին օդանավակայան»․ Զոհրաբյանին հայտնի է եղել 20-22 գերու վերադարձի լուր, բայց չի բարձրաձայնել

Ապրիլ 09,2021 15:31

«Ես գիտեի 20-22 ռազմագերու վերադարձի տեղեկությունների մասին։ Գուցե ավելի, բայց ինձ թույլ չտվեցի իմ տեղեկությունը տարածել, PR անել, ինչպես արեցին, այդ թվում իշխանական պատգամավորներից, օրինակ՝ կանանցից մեկը, որը որեւէ առնչություն չունի ռազմագերիների հարցի հետ, բայց անընդհատ անպոչ գդալի նման մեջ է ընկնում։ Երեկվա կատարվածն անարգանք էր պետության եւ ծնողների հանդեպ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ պաշտոնապես հաստատվեց Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի տեղեկատվությունը, սակայն Երեւանում վայրէջք կատարած ինքնաթիռը դատարկ էր։

«Զարհուրելի է, որ ծնողներին ասել էին այսինչ ժամի լինել օդանավակայանում։ Ես գիտեմ, որ ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով եւ խուրմայով եկել օդանավակայան։ Մի քանիսը չգիտեին իրենց որդին հաստատ գալու է, թե չէ, բայց եկել էին, եւ ինքնաթիռը դատարկ էր։ Դեռ երկար պետք է վերլուծել, թե ինչու այդպես եղավ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա հարցադրում արեց՝ Ալիեւն էլ ինչպե՞ս պետք է մեր երկիրը նվաստացնի, որպեսզի ժողովուրդը հասկանա իրավիճակը, իսկ Նիկոլ Փաշինյանը գիտակցի, որ ինքը պարտված ղեկավար է, որ իր հետ որեւէ մեկը հաշվի չի նստում եւ չի կարող բանակցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930